Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Այսօր ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻ հիշատակման օրն է

Այսօր ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻ  հիշատակման օրն է
20.06.2023 | 13:34

«Հիշատակելով մեր մեծերին՝ մենք նրանց դարձնում ենք ներկա: Կարևոր է նրանց օրինակով և կերտած արժեքներով սերունդ դաստիարակելու մեր առաքելությունը»: Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆ

«ՄԻ ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԻ»

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։

Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։

Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց․ «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչու՞ ես զարկում ինձ» (Հով․ գլ․ ԺԸ․ 23):

Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․ այսինքն՝ չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն՝ ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրենց ուզածի պես։ Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները՝ չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես․ «Սուր քո, և պարանոց մեր»։ Չ՞է որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։

Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:

Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:

Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ Աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ինքնօգնություն…

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3136

Մեկնաբանություններ